«Թուրքիան վճռականորեն աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանությանը և պատրաստ է բոլոր անհրաժեշտ ներդրումն ունենալ այս գործընթացում։ Ահաբեկչական կազմակերպություններին, որոնք ձգտում են օգտվել անկայունությունից, դա թույլ չենք տա, և մեր ազգային անվտանգությանը և ժողովրդին սպառնացող բոլոր սպառնալիքները կվերացվեն»:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստից հետո հայտարարվել է պաշտոնական հաղորդագրություն.
Խորհրդի նիստում քննարկվել է անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորության մասին, որպեսզի Սիրիայում վերջին իրադարձությունները չազդեն խաղաղ բնակչության կյանքի և ունեցվածքի անվտանգությանը։
Ինչպես նաև քննարկվել է ուկրաինական պատերազմի շուրջ ստեղծված վերջին իրավիճակը, միջազգային գործընթացների հնարավոր ազդեցությունը խնդրի կարգավորման ընթացքի վրա։
Նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս ։
«Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կբխի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից»,- ասվում է հաղորդագրությունում։